Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լուրեր

Կօգտվենք ֆիննական շտեմարաններից

Կօգտվենք ֆիննական շտեմարաններից

ՀՀ առողջապահության նախարարության մասնագետների Ֆինլանդիա կատարած այցի ընթացքում ՀՀ առողջապահության նախարարության Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն Պարունակ Զելվեյանի և Ֆինլանդիայի Առողջապահության և սոցիալական ապահովության ազգային ինստիտուտի տնօրեն Պեկկա Պուսկայի միջև ստորագրվել է փոխհամագործակցության հուշագիր։

 

Դրա շրջանակներում ֆիննական կողմը բազմակողմանի աջակցություն կցուցաբերի Հայաստանում էլեկտրոնային բժշկության ներդրման, ոչ վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի և կլինիկական ուղեցույցների  ներդրման գործում:


Բավականին արդյունավետ էր նաև կլինիկական ուղեցույցների պատրաստման գործում միջազգային մեծ հեղինակություն ունեցող «Duodecim» կազմակերպության արտաքին կապերի տնօրեն Թիմո Հայկոնենի, ՀՀ ԱՆ առողջապահական ծրագրերի և որակի կառավարման վարչության պետ Ծաղիկ Վարդանյանի և Պարունակ Զելվեյանի հանդիպումը: Երկուստեք ընդգծվեց առողջապահական համակարգում կլինիկական ուղեցույցների ներդրման կարևորությունը և անհրաժեշտությունը։ Այդ ուղղությամբ Ֆինլանդիայի հաջողված փորձն ուսումնասիրելու և Հայաստանում կիրառելու նպատակով ՀՀ ԱՆ Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտին հնարավորություն ընձեռվեց անվճար օգտվելու «Duodecim»-ի շտեմարաններից:



Սկզբնաղբյուր. ՀՀ առողջապահության նախարարության լրատվական ծառայություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ